Հոդված 95. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
Հոդված 95. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
Գործի քննության կապակցությամբ դատարանի կրած ծախսերը և պետական տուրքը, որոնց վճարումից ազատված է եղել հայցվորը, գանձվում են պատասխանողից հօգուտ պետության` հայցային պահանջների բավարարված մասի համամասնությամբ:
Հայցը մերժելիս գործի քննության կապակցությամբ դատարանի կրած ծախսերը գանձվում են հայցվորից հօգուտ պետության:
Եթե հայցը բավարարվել է մասամբ, իսկ պատասխանողը ազատված է դատական ծախսերի վճարումից, գործի քննության կապակցությամբ դատարանի կրած ծախսերը հօգուտ պետության գանձվում են դատական ծախսերի վճարումից չազատված հայցվորից` հայցային պահանջների այն մասի համամասնությամբ, որի բավարարումը մերժված է:
Եթե երկու կողմերն էլ ազատված են դատական ծախսերի վճարումից, ապա գործի քննության կապակցությամբ դատարանի կրած ծախսերը մնում են պետության հաշվին:
Որոշված մուծումների վճարումից խուսափող անձի հետախուզում հայտարարելու դեպքում դատարանը նրանից հօգուտ պետության բռնագանձում է հետախուզման ծախսերը: