Հոդված 107. ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 107. ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ծանուցագիրը պետք է բովանդակի`
1) նշում հասցեատիրոջ մասին (ում է հասցեագրված ծանուցագիրը).
2) դատարանի անունը և ճիշտ հասցեն.
3) նշում ներկայանալու տեղի և ժամանակի մասին.
4) այն գործի անունը, որի համար կատարվում է դատակոչը կամ ծանուցումը.
5) նշում այն մասին, թե որպես ինչ է կանչվում կամ ծանուցվում հասցեատերը.
6) առաջարկություն գործին մասնակցող անձանց` ներկայացնելու գործի վերաբերյալ իրենց մոտ գտնվող բոլոր ապացույցները.
7) ցուցում այն մասին, որ հասցեատիրոջ բացակայության կապակցությամբ ծանուցագիրն ընդունող անձը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում այն հանձնել հասցեատիրոջը.
8) ցուցում չներկայանալու հետևանքների մասին:
Ծանուցագրի հետ միաժամանակ դատավորը պատասխանողին է ուղարկում հայցադիմումի պատճենը և դիմումին կցված փաստաթղթերի պատճենները: Ծանուցագիրը հայցվորին ուղարկելիս դատավորը միաժամանակ ուղարկում է պատասխանողի գրավոր բացատրությունների պատճենները, եթե այդպիսի բացատրություններ են ստացվել դատարանում: