Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 24.1 · ԳԱՆԳԱՏՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Հոդված 238.4. ԳԱՆԳԱՏ ՏԱԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 238.4. ԳԱՆԳԱՏ ՏԱԼԸ

Պաշտոնատար անձի գործողությունների դեմ գանգատը քաղաքացու հայեցողությամբ կարող է դատարանին տրվել այդ գործողությունների վերադաս պաշտոնատար անձին կամ մարմնին գանգատարկելուց հետո կամ անմիջականորեն դատարանին:

Պաշտոնատար անձանց գործողությունների դեմ գանգատը կարող է դատարանին տրվել քաղաքացու, նրա ներկայացուցչի կողմից, ինչպես նաև քաղաքացու խնդրանքով` հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից:

Պաշտոնատար անձի գործողությունների դեմ գանգատը տրվում է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին` ըստ այն պաշտոնատար անձի աշխատանքի վայրի, որի գործողությունները գանգատարկվում են:

Գանգատի ընդունումը մերժելու մասին դատավորի որոշումը կարող է գանգատարկվել և բողոքարկվել սույն օրենսգրքի կանոններով:

(լրաց. 25.07.88 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։