Հոդված 160. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ
Հոդված 160. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ
Գործի քննության հետաձգումը թույլատրվում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործին մասնակցող անձերից որևէ մեկի, ներկայացուցիչների, վկաների, փորձագետների, թարգմանների չներկայանալու, հակընդդեմ հայց հարուցելու, նոր անձինք ներգրավելու, նոր ապացույցներ պահանջելու անհրաժեշտություն առաջանալու հետևանքով և մյուս այն դեպքերում, երբ դատարանը գործի քննությունը անհնարին կհամարի տվյալ դատական նիստում:
Գործի քննությունը հետաձգելուց հետո նրա նոր քննությունը սկսվում է սկզբից:
Դատարանը, հետաձգելով գործի քննությունը, նոր դատական նիստի օրը նշանակում է հաշվի առնելով այն ժամանակը, որն անհրաժեշտ է գործին մասնակցող անձանց կանչելու կամ ապացույցներ պահանջելու համար, որի մասին ստորագրությամբ հայտարարում է ներկայացած անձանց: Չներկայացած և դատավարությանը մասնակցելու համար նոր հրավիրվող անձինք նոր դատական նիստի ժամանակի մասին իրազեկ են դարձվում ծանուցագրերով: