Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 8. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ

Քաղաքացիական գործերի դատավարությունը Հայաստանի Հանրապետությունում տարվում է հայերեն լեզվով, իսկ այն շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնությունը ռուսներ են կամ ադրբեջանցիներ, համապատասխանորեն` ռուսերեն կամ ադրբեջաներեն լեզուներով:

Դատավարության լեզվին չտիրապետող անձանց համար ապահովվում է մայրենի լեզվով հայտարարություններ անելու, բացատրություններ ու ցուցմունքներ տալու, դատարանում ելույթ ունենալու և միջնորդություններ հարուցելու, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված կարգով թարգմանի ծառայություններից օգտվելու իրավունքը:

Դատական փաստաթղթերը, օրենքով սահմանված կարգին համապատասխան, գործին մասնակցող անձանց են հանձնվում թարգմանված նրանց մայրենի լեզվով, որին նրանք տիրապետում են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։