Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 21 · ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 227. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 227. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼԸ

Արձանագրությունները կազմում է քարտուղարը հենց դատական նիստում կամ նիստից դուրս առանձին դատավարական գործողություն կատարվելիս:

Գործին մասնակցող անձինք և ներկայացուցիչները իրավունք ունեն միջնորդելու արձանագրության մեջ մտցնել այն հանգամանքները, որոնք իրենք էական են համարում գործի համար:

Արձանագրությունը պետք է պատրաստվի և ստորագրվի դատական նիստը ավարտվելուց կամ առանձին դատավարական գործողություն կատարվելուց հետո:

Արձանագրությունն ստորագրում են նախագահողը և քարտուղարը:

Բոլոր փոփոխությունները, ուղղումները և լրացումները պետք է հիշատակված լինեն արձանագրության մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։