Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոդված 55. ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 55. ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Դատարանի կողմից հանրահայտ ճանաչված հանգամանքները չեն ապացուցվում:

Մեկ քաղաքացիական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերը, ուրիշ քաղաքացիական գործեր քննելիս, որտեղ մասնակցում են նույն անձինք կամ նրանց իրավահաջորդները, նորից չեն ապացուցվում:

Դատարանի` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է այն անձի գործողությունների քաղաքացիական իրավական հետևանքների վերաբերյալ գործը քննող դատարանի համար, որի նկատմամբ կայացել է դատարանի դատավճիռը` միայն այն հարցերով, թե տեղի ունեցել են արդյոք այդ գործողությունները և դրանք արդյոք տվյալ անձն է կատարել:

Այն փաստերը, որոնք օրենքը ենթադրում է հաստատված, չեն ապացուցվում գործը դատարանի կողմից քննելիս, սակայն այդպիսի ենթադրությունը կարող է հերքվել ընդհանուր կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։