Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոդված 74. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 74. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ

Գործի քննության ժամանակ ծագող այնպիսի հարցերի պարզաբանման համար, որոնք պահանջում են գիտության, արվեստի, տեխնիկայի կամ արհեստի բնագավառի հատուկ գիտելիքներ, դատարանը նշանակում է փորձագետ: Անհրաժեշտության դեպքում կարող են նշանակվել մի քանի փորձագետներ:

Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի դատարանին առաջադրելու այն հարցերը, որոնք պետք է պարզաբանվեն փորձագետի կողմից:

Այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ պահանջվում է փորձագետի եզրակացությունը, վերջնականապես որոշում է դատարանը: Դատարանը պարտավոր է պատճառաբանել առաջադրված հարցերի մերժումը:

Եզրակացություն տալու համար որպես փորձագետ կարող է կանչվել անհրաժեշտ գիտելիքներ ունեցող ամեն մի անձ: Փորձագետ նշանակելիս դատարանը հաշվի է առնում գործին մասնակցող անձանց կարծիքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։