ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 349. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ԲԱՑԱՐԿՈՒՄԸ
Հոդված 349. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ԲԱՑԱՐԿՈՒՄԸ
Դատական կատարածուն չի կարող մասնակցել վճիռների կատարմանը, եթե առկա են սույն օրենսգրքի 18 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված հիմքերը:
Հայտնված բացարկի լուծման կարգը որոշվում է սույն օրենսգրքի 22 և 23 հոդվածներով: Դատական կատարածուի բացարկումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: Սակայն գանգատ տալը կամ բողոք բերելը չի կասեցնում կատարողական գործողությունների կատարումը:
Դատական կատարածուին բացարկելիս կատարողական թերթը դատավորի որոշմամբ հանձնվում է նույն դատարանի մի այլ կատարածուի կամ ուղարկվում է այլ ժողովրդական դատարան: