ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 43. ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Հոդված 43. ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Քաղաքացիները կարող են իրենց գործերը դատարանում վարել անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու անձնական մասնակցությունը գործին չի զրկում նրան այդ գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:
Իրավաբանական անձանց գործերը դատարանում վարում են նրանց մարմինները, որոնք գործում են օրենքով կամ կանոնադրությամբ նրանց վերապահված լիազորությունների սահմաններում, կամ նրանց ներկայացուցիչները: Կազմակերպությունների ղեկավարները, որոնք հանդես են գալիս իրավաբանական անձի մարմնի դերում, իրենց պաշտոնեական դրությունը կամ լիազորությունները հաստատող փաստաթղթեր են ներկայացնում դատարանին: