Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 313. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 313. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

Գործը վճռաբեկության կարգով քննող դատարանի որոշման մեջ շարադրված ցուցումները պարտադիր են տվյալ գործը վերստին քննող դատարանի համար:

Գործը վճռաբեկության կարգով քննող դատարանը իրավունք չունի հաստատելու կամ ապացուցված համարելու այն հանգամանքները, որոնք չեն հաստատվել վճռում կամ ժխտվել են վճռով, կանխորոշելու այս կամ այն ապացույցի արժանահավատ կամ ոչ արժանահավատ լինելու, մեկ ապացույցի հանդեպ մյուսի առավելություն ունենալու հարցերը, ինչպես նաև այն հարցը, թե մատերիալ իրավունքի որ նորման պետք է կիրառվի և ինչ վճիռ պետք է կայացվի գործը նորից քննելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։