Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ: ԲԱՑԱՐԿՆԵՐ

Հոդված 16. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Գործի կոլեգիալ քննության ժամանակ ծագող բոլոր հարցերը լուծվում են ձայների մեծամասնությամբ: Հարցը լուծելիս դատավորներից և ոչ մեկը իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նախագահողը քվեարկում է վերջինը: Առաջին ատյանի դատարանի կողմից վճիռ կայացնելիս, ինչպես նաև բեկման և հսկողական ատյանների կողմից որոշում ընդունելիս, մեծամասնության որոշման հետ չհամաձայնվող դատավորը կարող է գրավոր շարադրել իր առանձին կարծիքը: Առանձին կարծիքը կցվում է գործին, բայց դատական նիստի դահլիճում չի հրապարակվում:

Եթե առանձին կարծիք կա այն վճռի վերաբերյալ, որը վճռաբեկ ատյանի քննության առարկա չի դարձել, ապա, այդ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, առանձին կարծիքը գործի հետ միասին տասնօրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին` վճռի բողոքարկման հարցը լուծելու համար:

Եթե Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայում վճռի կայացմանը մասնակցած նախագահողը կամ ժողովրդական ատենակալը, ինչպես նաև գործի վճռաբեկ քննությանը մասնակցած Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամը առանձին կարծիքի են մնացել, ապա նրանք այդ մասին երեքօրյա ժամկետում ի գիտություն են հաղորդում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին:

(01.07.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։