Հոդված 25. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ
Հոդված 25. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ
Դատարանների իրավասությանը ենթակա են`
1) քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային և կոլտնտեսային իրավահարաբերություններից ծագող վեճերի վերաբերյալ գործերը, եթե վեճին մասնակցող կողմերից թեկուզև մեկը քաղաքացի է, կոլտնտեսություն, միջկոլտնտեսային, պետական կոլտնտեսային ձեռնարկություն, կազմակերպություն, կամ դրանց միավորում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի վեճերի լուծումը օրենքով հանձնված է վարչական կամ այլ մարմինների տնօրինությանը.
2) մի կողմից պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսություների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների և, մյուս կողմից, երկաթուղային կամ օդային տրանսպորտի մարմինների միջև ուղիղ միջազգային երկաթուղային ու օդային բեռնային հաղորդակցության միջոցով բեռների փոխադրման այն պայմանագրերից ծագող վեճերի վերաբերյալ գործերը, որոնք բխում են համապատասխան միջազգային պայմանագրերից.
3) սույն օրենսգրքի 230 հոդվածում թվարկված վարչաիրավական հարաբերություններից ծագող գործերը.
4) սույն օրենսգրքի 244 հոդվածում թվարկված հատուկ վարույթի գործերը.
5) ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման վերաբերյալ գործերը.
դատարաններին ենթակա են նաև օրենքով նրանց իրավասությանը վերապահված այլ գործեր:
Դատարանները քննում են նաև այն գործերը, որոնց մասնակցում են օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա ձեռնարկություններ ու կազմակերպություններ:
(25.10.72, 23.08.77, 28.05.80, 25.10.95 խմբագրությամբ)