Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 360. ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 360. ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Դատավորը պարտավոր է կատարողական վարույթը կասեցնել`

1) երբ մահացել է պարտապանը` եթե դատարանի կողմից սահմանված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

2) երբ պարտապանը կորցնում է գործունակությունը.

3) երբ պարտապանը գտնվում է ԽՍՀՄ զինված ուժերի գործող զորամասում կամ երբ առկա է ԽՍՀՄ զինված ուժերի գործող զորամասում գտնվող պահանջատիրոջ խնդրանքը.

4) երբ հայց է հարուցված գույքը արգելանքից ազատելու մասին.

5) երբ պարտապանը հայցային կարգով վիճարկում է կատարողական փաստաթուղթը` եթե այդպիսի վիճարկումը օրենսդրությամբ թույլատրելի է.

6) երբ դատարանին գանգատ է տրվել վարչական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների դեմ` եթե այդպիսի գանգատարկումը օրենսդրությամբ թույլատրելի է.

7) այն պաշտոնատար անձանց որոշման հիման վրա, որոնց օրենսդրությամբ վճռի կատարումը կասեցնելու իրավունք է վերապահված:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։