Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 14 հոդվածին համապատասխան` ԽՍՀ Միության օրենքները և Հայաստանի Հանրապետության օրենքները ճշտորեն և միատեսակ կատարելու հսկողությունը քաղաքացիական դատավարությունում իրականացնում են ԽՍՀՄ գլխավոր դատախազն ու նրան ենթակա ՀՀ դատախազը և ստորադաս դատախազները:

Դատախազը պարտավոր է քաղաքացիական դատավարության բոլոր փուլերում ժամանակին ձեռք առնել օրենքով նախատեսված միջոցները` վերացնելու օրենքի ամեն մի խախտում, ում կողմից էլ կատարված լինեն այդ խախտումները:

Քաղաքացիական դատավարությունում դատախազը իր լիազորություններն իրականացնում է անկախ որևէ մարմնից և պաշտոնատար անձերից, ենթարկվելով միայն օրենքին և ղեկավարվելով ԽՍՀՄ գլխավոր դատախազի ցուցումներով:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։