ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 20 · ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 223. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 223. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Որոշման մեջ պետք է նշված լինեն`
1) որոշումը կայացնելու ժամանակն ու տեղը.
2) որոշումը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարը.
3) գործին մասնակցող անձինք և վեճի առարկան.
4) այն հարցը, որի վերաբերմամբ որոշում է կայացվում.
5) այն շարժառիթները, որոնց հիման վրա դատարանը հանգել է իր հետևություններին, և այն օրենքի վկայակոչումը, որոնցով ղեկավարվել է դատարանը.
6) դատարանի որոշումը.
7) որոշման գանգատարկման կարգն ու ժամկետները:
Այն որոշումը, որ կայացնում է դատարանը առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, պետք է պարունակի այս հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում թվարկված տեղեկությունները: