ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 179. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 179. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Փորձագետի եզրակացությունը հրապարակվում է դատական նիստում: Եզրակացությունը պարզաբանելու և լրացնելու նպատակով փորձագետին կարող են հարցեր տրվել:
Առաջինը հարցեր է տալիս այն անձը, որի խնդրանքով նշանակվել է փորձագետը, և նրա ներկայացուցիչը, իսկ այնուհետև` գործին մասնակցող մյուս անձինք և ներկայացուցիչները: Դատարանի նախաձեռնությամբ նշանակված փորձագետին առաջինը հարցեր է առաջարկում հայցվորը:
Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու փորձագետին նրա հարցաքննության ամեն մի պահին: