Հոդված 396. ԱՅՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԻ ԿԱՐՈՂ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾՎԵԼ
Հոդված 396. ԱՅՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԻ ԿԱՐՈՂ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾՎԵԼ
Բռնագանձում չի տարածվում այն գումարների վրա, որ հասնում է պարտապանին`
1) որպես արձակման նպաստ, որը վճարվում է աշխատողին աշխատանքից ազատվելիս, և որպես փոխհատուցում` չօգտագործված արձակուրդի դիմաց: Ալիմենտ բռնագանձելիս թույլատրվում է գանձումը տարածել չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վրա, եթե ալիմենտ վճարող անձը, աշխատանքից ազատվելիս, մի քանի տարվա արձակուրդների միացմամբ փոխհատուցում է ստանում չօգտագործված արձակուրդի մի քանի ամիսների համար.
2) որպես փոխհատուցման վճարումներ պաշտոնեական գործուղման, այլ վայր աշխատանքի տեղափոխվելու, ընդունվելու կամ ուղարկվելու, աշխատողին պատկանող գործիքը մաշվելու կապակցությամբ և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումներ.
3) որպես միանվագ բնույթ կրող պարգև.
4) որպես բազմազավակ և միայնակ մայրերին տրվող պետական նպաստ.
5) որպես երեխայի ծննդյան նպաստ, ինչպես նաև թաղման նպաստ, որ վճարվում են սոցիալական ապահովագրության կարգով:
(26.03.86 խմբագրությամբ)