Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ: ԿՈԼԵԳԻԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԸ ՔՆՆԵԼԻՍ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ: ԿՈԼԵԳԻԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԸ ՔՆՆԵԼԻՍ

Քաղաքացիական գործերի քննությունն առաջին ատյանի բոլոր դատարաններում կատարվում է օրենքով սահմանված կարգով ընտրված դատավորի կողմից միանձնյա կարգով:

Վճռաբեկության կարգով գործի քննումը դատարաններն իրականացնում են դատարանի երեք անդամի կազմով:

Հսկողության կարգով գործի քննումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիան` դատարանի երեք անդամի կազմով, գերագույն դատարանի նախագահությունը` նախագահության անդամների մեծամասնության կազմով, իսկ գերագույն դատարանի պլենումը` գերագույն դատարանի պլենումի անդամների ոչ պակաս երկու երրորդի կազմով:

(01.07.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։