Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 404. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՎՃՌԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 404. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՎՃՌԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

Եթե չի կատարվել այն վճիռը, որը պարտապանին պարտավորեցնում է գույք կամ դրամական գումարներ հանձնելու հետ չկապված որոշակի գործողություններ կատարել, ապա դատական կատարածուն ակտ է կազմում վճիռը չկատարելու մասին:

Եթե վճռի մեջ նշված են վճիռը չկատարելու այն հետևանքները, որոնք նախատեսված են սույն օրենսգրքի 201 հոդվածի առաջին մասով, ապա կազմված ակտը ուղարկվում է կատարման վայրի ժողովրդական դատավորին, որը որոշում է կայացնում պարտապանի կողմից որոշակի գործողություններ չկատարելու կապակցությամբ վճռի մեջ նշված հետևանքները կիրառելու մասին:

Եթե վճռի մեջ նշված չեն նրա չկատարման հետևանքները, ապա կազմված ակտը ուղարկվում է կատարման վայրի դատարանին, որը լուծում է սույն օրենսգրքի 206 հոդվածում նախատեսված կանոններով վճիռը կատարելու կարգի հարցը:

Եթե դատարանի կողմից սահմանված ժամկետում չի կատարվում այն վճիռը, որը պարտավորեցնում է պարտապանին կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են կատարվել միայն նրա կողմից (սույն օրենսգրքի 201 հոդվածի երկրորդ մաս), ապա կազմված ակտը դատական կատարածուն ուղարկում է կատարման վայրի դատարանին: Վճիռը չկատարելու վերաբերյալ հարցը լուծվում է դատական նիստում: Նիստի ժամանակի և տեղի մասին տեղյակ են պահվում պահանջատերը և պարտապանը, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում վճիռը չկատարելու հարցի քննարկմանը: Դատարանը, պարզելով, որ վճիռը պարտապանի կողմից չի կատարվել, կարող է պարտապանին տուգանել մինչև 200 դրամի չափով, նրան նոր ժամկետ տալով վճիռը կատարելու համար: Պարտապանից տուգանքը գանձվում է հօգուտ պետության:

Վճռի կատարման համար սահմանված ժամկետները պարտապանի կողմից կրկին անգամ խախտելու և հետագայում այդ խախտումները կրկնվելու դեպքում դատարանի կողմից նորից կիրառվում են այս հոդվածի չորրորդ մասով նախատեսված միջոցները: Սակայն տուգանքի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 1000 դրամից: Տուգանքների վճարումը պարտապանին չի ազատում դատարանի վճռով նախատեսված գործողությունները կատարելու պարտականությունից:

Այս հոդվածում նշված հարցերի վերաբերյալ որոշումների դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:

(27.02.85 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։