ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐԻ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸԳլուխ 37 · ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Հոդված 334. ԴԻՄՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Հոդված 334. ԴԻՄՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Դիմում տալու համար ժամկետը հաշվարկվում է`
1) սույն օրենսգրքի 332 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում` գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների երևան գալու օրից.
2) սույն օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում քրեական գործի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրից.
3) սույն օրենսգրքի 332 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում` դատարանի այն դատավճիռը, վճիռը, որոշումը օրինական ուժի մեջ մտնելու կամ պետական կառավարման մարմնի այն որոշումը կայացվելու օրից, որոնք իրենց բովանդակությամբ հակառակ են այն դատավճռին, վճռին, որոշմանը, որոնց վրա հիմնված է եղել վերանայվող վճիռը կամ որոշումը: