Հոդված 164. ՀԱՅՑՎՈՐԻ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՅՑԻՑ, ՀԱՅՑԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ և ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 164. ՀԱՅՑՎՈՐԻ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՅՑԻՑ, ՀԱՅՑԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ և ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայցից հրաժարվելու մասին հայցվորի հայտարարությունը, հայցի ընդունումը պատասխանողի կողմից կամ կողմերի հաշտության համաձայնության պայմանները գրառվում են դատական նիստի արձանագրության մեջ և համապատասխանորեն ստորագրում են հայցվորը, պատասխանողը կամ երկու կողմերը:
Եթե հայցից հայցվորի հրաժարվելը, պատասխանողի կողմից հայցն ընդունելը կամ կողմերի հաշտության համաձայնությունը արտահայտված են դատարանին հասցեագրված գրավոր դիմումներում, ապա այդ դիմումները կցվում են գործին, որի մասին մատնանշվում է դատական նիստի արձանագրության մեջ:
Նախքան հայցից հայցվորի հրաժարումն ընդունելը կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը հայցվորին կամ կողմերին բացատրում է համապատասխան դատավարական գործողությունների հետևանքները:
Հայցվորի` հայցից հրաժարումն ընդունելու կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանը որոշում է կայացնում, որով միաժամանակ կարճում է գործի վարույթը: Որոշման մեջ պետք է ցույց տրված լինեն կողմերի` դատարանի կողմից հաստատվող հաշտության համաձայնության պայմանները:
Եթե դատարանը չի ընդունում հայցից հայցվորի հրաժարվելը, պատասխանողի կողմից հայցն ընդունելը կամ չի հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը, ապա դատարանն այդ մասին կայացնում է պատճառաբանված որոշում: