ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
Հոդված 87. ՎԿԱՆԵՐԻՆ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ և ԹԱՐԳՄԱՆՆԵՐԻՆ ՎճԱՐՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
Հոդված 87. ՎԿԱՆԵՐԻՆ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ և ԹԱՐԳՄԱՆՆԵՐԻՆ ՎճԱՐՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
Վկաներին, փորձագետներին և թարգմաններին հատուցվում են դատարան ներկայանալու կապակցությամբ նրանց կրած ծախսերը` ճանապարհածախսը և բնակարանավարձը, և վճարվում է օրապահիկ:
Փորձագետները և թարգմանները վարձատրություն են ստանում դատարանի հանձնարարությամբ իրենց կատարած աշխատանքի համար, եթե այդ աշխատանքը չի մտնում նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Որպես վկա կանչված բանվորների և ծառայողների աշխատանքի վայրում պահպանվում է դատարան ներկայանալու կապակցությամբ նրանց բացակայության ժամանակի միջին աշխատավարձը: Բանվոր և ծառայող չհանդիսացող վկաները աշխատանքից կամ սովորական զբաղմունքից կտրվելու համար ստանում են վարձատրություն: