Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոդված 69. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ և ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 69. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ և ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Գործին մասնակցող կամ չմասնակցող անձերից որպես ապացույց որևէ իր պահանջելու վերաբերյալ դատարանի առաջ միջնորդություն հարուցող անձը պետք է նկարագրի այդ իրը և մատնանշի այն հիմքերը, որոնց հիման վրա նա գտնում է, որ իրը գտնվում է տվյալ անձի մոտ:

Պետական ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, Կոլտնտեսություններից, կոոպերատիվ այլ կազմակերպություններից դրանց միավորումներից ու հասարակական այլ կազմակերպություններից կամ քաղաքացիներից դատարանի կողմից պահանջվող իրեղեն ապացույցները ուղարկվում են անմիջականորեն դատարանին:

Իրեղեն ապացույցը պահանջելու մասին միջնորդություն հարուցող անձին դատարանը կարող է նաև հանձնարարություն տալ ստանալու այդ ապացույցները և դրանք ներկայացնելու դատարանին:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։