Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 42 · ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ, ՊԱՐՏԱՊԱՆԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼԻՍ

Հոդված 425. ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՇՐՋԱԴԱՐՁԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 425. ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՇՐՋԱԴԱՐՁԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Դատարանը, որին գործը հանձնված է վերստին քննելու, պարտավոր է իր նախաձեռնությամբ քննության առնել կատարումը շրջադարձելու հարցը և այն լուծել նոր վճռի կամ որոշման մեջ, որով ավարտվում է գործի վարույթը:

Այն դեպքում, երբ գործը վերստին քննող դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարումը շրջադարձելու հարցը, պատասխանողն իրավունք ունի հայցային վաղեմության ժամկետի սահմաններում դիմում տալու այդ դատարանին` կատարումը շրջադարձելու մասին: Այդ դիմումը քննության է առնվում դատական նիստում: Գործին մասնակցող անձինք տեղյակ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում դատարանի առաջ դրված հարցը լուծելուն:

Կատարումը շրջադարձելու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։