ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 300. ԳՈՐԾԸ ԶԵԿՈՒՑԵԼԸ
Հոդված 300. ԳՈՐԾԸ ԶԵԿՈՒՑԵԼԸ
Գործի քննությունը վճռաբեկ ատյանում սկսվում է նախագահողի կամ դատարանի անդամներից մեկի զեկուցումով:
Զեկուցողը շարադրում է գործի հանգամանքները, առաջին ատյանի դատարանի վճռի բովանդակությունը, վճռաբեկ գանգատի կամ բողոքի փաստարկները և դրանց վերաբերմամբ ստացված բացատրությունները, դատարանին ներկայացված նոր նյութերի բովանդակությունը, ինչպես նաև հաղորդում է այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին վճռի ճշտությունը ստուգելու համար: