ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 25 · ՀԱՐԿԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐ ԵՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԳԱՆՁՎՈՂ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՌՔՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒԺԱՆՔՆԵՐԸ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ
Հոդված 239. Դիմում տալը
Հոդված 239. Դիմում տալը
Հարկային պարտքը (հարկային պարտավորությունը) բռնագանձելու և բռնագանձումն ապառքատիրոջ գույքի վրա տարածելու վերաբերյալ դիմումը տրվում է հարկային տեսչության մարմնի կողմից:
Պետական և համայնքների բյուջեներ և արտաբյուջետային հիմնադրամներ գանձվող այլ պարտադիր վճարումների ապառքները, հաշվարկված տուժանքները բռնագանձելու և բռնագանձումն ապառքատիրոջ գույքի վրա տարածելու վերաբերյալ դիմումը տրվում է տվյալ տեսակի վճարման հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից:
Դիմումը տրվում է ապառքատիրոջ գտնվելու (բնակության) վայրի դատարանին կամ ապառքատիրոջ գույքի գտնվելու վայրի դատարանին: