ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 9 · ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ
Հոդված 100. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՇՎԵԼԸ
Հոդված 100. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՇՎԵԼԸ
Դատավարական գործողությունները կատարվում են օրենքով սահմանված ժամկետներում: Այն դեպքերում, երբ օրենքով դատավարական ժամկետներ չեն սահմանված, դրանք նշանակվում են դատարանի կողմից:
Դատավարական գործողություններ կատարելու համար ժամկետները որոշվում են օրացուցային ստույգ ամսաթվով, այն իրադարձության հիշատակումով, որը պարտադիր կերպով պետք է սկսվի, կամ որոշակի ժամանակամիջոցով: Վերջին դեպքում գործողությունը կարող է կատարվել ամբողջ ժամանակամիջոցի ընթացքում:
Տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետների ընթացքը սկսվում է այն օրացուցային ամսաթվի կամ այն իրադարձությունը սկսվելու հաջորդ օրվանից, որոնցով որոշված է այդ սկիզբը: