ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 358. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԶՆՆՈՒՄԸ
Հոդված 358. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԶՆՆՈՒՄԸ
Կատարողական գործողություններ կատարելիս դատական կատարածուն իրավունք ունի կատարելու պարտապանի բնակարանի և նրա պահարանների զննություն, եթե այդ անհրաժեշտ է բռնագանձում կատարելու համար:
Եթե պարտապանը հրաժարվի դատական կատարածուին բնակարան ներս թողնել, ապա անհրաժեշտ դեպքերում կատարածուն հրավիրում է միլիցիայի կամ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացուցչին, ինչպես նաև ընթերակայի, որոնց ներկայությամբ բացում է բնակարանը և զննություն կատարում:
(28.05.80 խմբագրությամբ)