Հոդված 76. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 76. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Փորձագետ նշանակված անձը պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ:
Եթե դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով փորձագետը չներկայանա դատարանի կանչով, նա ենթարկվում է մինչև 10 դրամ տուգանքի, իսկ երկրորդ անգամ չներկայանալու դեպքում` հարկադիր բերման:
Դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով եզրակացություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար փորձագետը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 197 հոդվածով, իսկ կեղծ եզրակացություն տալու համար` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով:
Փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց, եթե նրան ներկայացված նյութերը բավարար չեն կամ, երբ նա անհրաժեշտ գիտելիքներ չունի իր վրա դրված պարտականությունները կատարելու համար: Այդ դեպքում փորձագետը գրավոր տեղեկացնում է դատարանին եզրակացություն տալու անհնարինության մասին:
Փորձագետը, որքանով դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար, իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, խնդրելու դատարանին իրեն լրացուցիչ նյութեր տրամադրել, իսկ դատարանի թույլտվությամբ կարող է մասնակցել այն ապացույցների հետազոտությանը, որոնք նրան անհրաժեշտ են եզրակացություն տալու համար: