Հոդված 364. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
Հոդված 364. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
Կատարողական փաստաթուղթը, որով բռնագանձում չի կատարվել կամ կատարվել է ոչ լրիվ, վերադարձվում է պահանջատիրոջը`
1) պահանջատիրոջ դիմումի համաձայն.
2) եթե պարտապանը չունի այնպիսի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարող է բռնագանձում տարածվել.
3) եթե պահանջատերը հրաժարվել է վերցնել պարտապանի այն գույքը, որը չի վաճառվել վճիռը կատարելիս (սույն օրենսգրքի 381 և 387 հոդվածներ) կամ հրաժարվել է ստանալ պարտապանից վերցված այն որոշակի առարկաները, որոնք նշված են դատարանի վճռում.
4) եթե պահանջատիրոջ ցույց տված հասցեում պարտապանը չի ապրում կամ չի աշխատում կամ գույքը այնտեղ չի գտնվում, բացառությամբ սույն օրենսգրքի 351 հոդվածով նախատեսված դեպքերի:
Այս հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում դատական կատարածուն կազմում է համապատասխան ակտ, որը ստուգվում և հաստատվում է ժողովրդական դատավորի որոշմամբ:
Կատարողական փաստաթուղթը պահանջատիրոջը վերադարձնելը արգելք չի հանդիսանում օրենքով սահմանված ժամկետի սահմաններում այդ փաստաթուղթը նորից կատարման ներկայացնելուն: Վաղեմության նոր ընթացքը սկսվում է կատարողական փաստաթուղթը պահանջատիրոջը վերադարձնելու պահից: