ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 13 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 139. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 139. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Դատարանը կամ դատավորը, թույլ տալով հայցի ապահովում, կարող է պահանջել հայցվորից ապահովում տրամադրելու պատասխանողի հնարավոր վնասների դիմաց:
Հայցը մերժելու վերաբերյալ վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատասխանողը հետո պատասխանողը իրավունք ունի պահանջելու հայցվորից հատուցել այն վնասները, որ նրան պատճառվել են հայցվորի խնդրանքով հայցի ապահովման համար թույլատրված միջոցառումների հետևանքով: