Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 19 · ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼԸ

Հոդված 220. ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 220. ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Դատարանը դիմումը թողնում է առանց քննության`

1) եթե դատարան դիմած շահագրգռված անձը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործերի համար սահմանված` գործի նախնական արտադատարանական լուծման կարգը և չի կորսվել այդ կարգի կիրառման հնարավորությունը.

2) եթե դիմումը տրվել է անգործունակ անձի կողմից.

3) եթե դիմումը շահագրգռված անձի անունից տվել է գործը վարելու լիազորություններ չունեցող անձը.

4) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ գործ կա այդ կամ մի այլ դատարանի վարույթում.

5) եթե գործը իրենց բացակայությամբ քննելու մասին խնդրանքով չդիմած կողմերը առանց հարգելի պատճառների չեն ներկայացել երկրորդ կանչով, իսկ դատարանը հնարավոր չի համարում գործում եղած նյութերի հիման վրա լուծել գործը.

6) եթե ամուսնալուծության գործով շահագրգռված անձը առանց հարգելի պատճառների երկրորդ անգամ չի ներկայացել դատական նիստի և նրանից դիմում չի ստացվել գործը իր բացակայությամբ քննելու մասին:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։