Հոդված 123. ԳՈՐԾԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆԻ
Հոդված 123. ԳՈՐԾԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆԻ
Սույն օրենսգրքի 120 հոդվածում նշված շարժառիթներով գործը Հայաստանի Հանրապետության մեկ դատարանից Հայաստանի Հանրապետության մի այլ դատարանի է հանձնվում դատարանի որոշման հիման վրա` այդ որոշման գանգատարկման կամ բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, իսկ մասնավոր գանգատ տրվելու և մասնավոր բողոք բերվելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո:
Մեկ դատարանից մյուս դատարանին ուղարկված գործը պետք է քննության ընդունի այն դատարանը, որին այդ գործը ուղարկվել է:
Հայաստանի Հանրապետության դատարանների միջև ընդդատության վերաբերյալ վեճեր չեն թույլատրվում, սակայն գործը իր քննությանն ընդունող դատարանը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին հաղորդելու գործը նրան ուղարկող դատարանի կողմից ընդդատության կանոնները խախտելու մասին: