ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 177. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ
Հոդված 177. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ
Իրեղեն ապացույցները զննվում են դատարանի կողմից և ներկայացվում են գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչներին, իսկ անհրաժեշտության դեպքում` փորձագետներին և վկաներին:
Այն անձինք, որոնց ներկայացվել են իրեղեն ապացույցները, կարող են դատարանի ուշադրությունը հրավիրել զննության հետ կապված այս կամ այն հանգամանքի վրա: Այդ հայտարարությունները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ:
Սույն օրենսգրքի 51, 57 հոդվածներով և 140 հոդվածի 11-րդ կետով նախատեսված կարգով կազմված իրեղեն ապացույցների զննության արձանագրությունները հրապարակվում են դատական նիստում, որից հետո գործին մասնակցող անձինք կարող են բացատրություններ տալ: