Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 401. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 401. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ

Պետական աշխատավորական խնայողական դրամարկղերում և ԽՍՀՄ պետական բանկում քաղաքացիների ավանդների վրա բռնագանձում կարող է տարածվել դատարանի այն դատավճռի կամ վճռի հիման վրա, որով բավարարված է քրեական գործից բխող քաղաքացիական հայցը, կամ ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման հիման վրա (այնպիսի վաստակի կամ այլ գույքի բացակայության դեպքում, որի վրա կարող է տարածվել բռնագանձումը), կամ ամուսինների համատեղ գույք հանդիսացող ավանդը բաժանելու հայցով` դատարանի վճռի հիման վրա:

Հիշյալ վարկային հիմնարկներում քաղաքացիների ունեցած ավանդները կարող են բռնագրավվել օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ գույքը բռնագրավելու վերաբերյալ այն որոշման հիման վրա, որը կայացվել է օրենքին համապատասխան:

(27.02.85, 26.03.86 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։