Հոդված 412. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ և ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 412. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ և ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ
Եթե արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունները պարտքերը մարելու համար բավարար դրամական միջոցներ չունեն, ապա բռնագանձումը կարող է տարածվել նրանց պատկանող գույքի վրա, բացառությամբ ձեռնարկությունների, շենքերի, կառուցումների, սարքավորումների և հասարակական կազմակերպությունների ձեռնարկությունների, սանատորիաների, հանգստյան տների, կուլտուրայի պալատների, ակումբների, ստադիոնների ու պիոներական ճամբարների հիմնական միջոցների շարքին դասվող այլ գույքի, կուլտուր-լուսավորական ֆոնդերի, ինչպես նաև մյուս այն գույքի, որոնց վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի կարող բռնագանձում տարածվել:
Վարկային հիմնարկների տված փոխատվությունները վերադարձնելու վերաբերյալ նրա պահանջներով բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ: