Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 20 · ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Հոդված 224. ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 224. ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Դատարանը, քաղաքացիական գործը քննելիս, հայտնաբերելով օրինականության կամ սոցիալիստական համակեցության կանոնների խախտումներ առանձին պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից, կամ էական թերություններ հայտնաբերելով պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների աշխատանքում, մասնավոր որոշում է կայացնում և այն ուղարկում է համապատասխան հիմնարկներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին, պաշտոնատար անձանց կամ աշխատավորական կոլեկտիվներին, որոնք պարտավոր են իրենց ձեռք առած միջոցների մասին հաղորդել դատարանին: Այդ հաղորդումը պետք է կատարվի մասնավոր որոշման պատճենը ստանալու օրից մեկ ամսվա ժամկետում:

Եթե գանգատը քննելիս դատարանը հանգի այն հետևության, որ խախտվել է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկման սահմանված կարգը, տեղի են ունեցել քաշքշուկ, քննադատության ճնշում, դրա համար հետապնդում, ինչպես նաև օրինականության այլ խախտումներ, մասնավոր որոշում է կայացնում և այն ուղարկում է ենթակայության կարգով վերադաս պաշտոնատար անձին կամ մարմնին: Նշված պաշտոնատար անձը կամ մարմինը պարտավոր են մեկամսյա ժամկետում դատարանին հաղորդել մասնավոր որոշման հիման վրա ձեռնարկված միջոցների մասին:

Եթե քաղաքացիական գործը կամ քաղաքացիների իրավունքները ոտնահարող պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների դեմ գանգատը քննելիս դատարանը կողմի, պաշտոնատար անձի կամ այլ անձի գործողություններում հանցանշաններ հայտնաբերի, ապա նա այդ մասին հաղորդում է դատախազին կամ քրեական գործ հարուցում:

Դատարանի մասնավոր որոշման դեմ կարող է մասնավոր բողոք բերվել:

Քրեական գործ հարուցելու վերաբերյալ դատարանի մասնավոր որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել:

(28.05.80, 25.07.88 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։