Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 176. ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԵՂԾ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 176. ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԵՂԾ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբ հայտարարություն է արվում այն մասին, որ գործում եղած փաստաթուղթը կեղծ է, ապա փաստաթուղթը ներկայացնող անձը կարող է խնդրել դատարանին այն հանելու ապացույցների թվից և գործը լուծելու այլ ապացույցների հիման վրա:

Փաստաթուղթը կեղծ լինելու մասին հայտարարությունը ստուգելու համար դատարանը կարող է փորձաքննություն նշանակել կամ այլ ապացույցներ պահանջել:

Եթե դատարանը գալիս է այն համոզման, որ փաստաթուղթը կեղծ է, նա այդպիսին հանում է ապացույցների թվից:

Անհրաժեշտության դեպքում դատարանը քրեական հետապնդում է հարուցում կամ նյութերն ուղարկում է կեղծ փաստաթուղթը դատարանին ներկայացնող անձի աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի հասարակական կազմակերպությանը, կամ ընկերական դատարան, այդ անձի նկատմամբ հասարակական ներգործության միջոցներ կիրառելու համար;

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։