Հոդված 337. ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ և ՄՅՈՒՍ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 337. ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ և ՄՅՈՒՍ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Օրենսգրքի սույն հատվածում շարադրված կանոնների համաձայն կատարման ենթակա են`
1) քաղաքացիական գործերով դատարանների վճիռները և որոշումները, ինչպես նաև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ ժողովրդական դատավորների որոշումները.
2) քրեական գործերով դատարանների դատավճիռները և որոշումները` գույքային բռնագանձումների մասում.
3) վարչական զանցանքներ կատարելու համար դատավորի կամ դատարանի որոշումները և հասարակական դատավճիռները` գույքային բռնագանձումների մասում.
4) դատարանի հաստատած հաշտության համաձայնությունները.
5) նոտարական մարմինների կատարողական մակագրությունները.
6) արբիտրաժի մարմինների վճիռները` օրենքով նախատեսված դեպքերում.
7) ԽՍՀՄ առևտրաարդյունաբերական պալատին առընթեր ծովային արբիտրաժային հանձնաժողովի և արբիտրաժային դատարանի և առանձին գործեր քննելու համար հատկապես կազմված արբիտրաժների վճիռները.
8) վճարողի ակցեպտավորած, բայց ժամկետին չվճարված վճարման պահանջագրերը.
9) ընկերական դատարանների վճիռները գույքային բռնագանձումների վերաբերյալ.
10) միջնորդ դատարանների վճիռները.
11) աշխատանքային վեճերի հանձնաժողովների վճիռները.
12) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումները` աշխատանքային վեճերի վերաբերյալ և հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վեճերի վերաբերյալ.
13) անչափահասների գործերի հանձնաժողովների որոշումները դրամական բռնագանձումներ կատարելու մասին` օրենքով սահմանված դեպքերում.
14) այն վարչական մարմինների և պաշտոնատար անձանց որոշումները, որոնց օրենքով իրավունք է վերապահված քաղաքացիներից անվիճելի կարգով բռնագանձումներ կատարելու.
15) պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների որոշումները` անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող երկրորդ տունը հարկադրաբար վաճառելու մասին.
16) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովների որոշումները, պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների որոշումները` կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերն արածավերելու, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքված բերքը փչացնելու կամ ոչնչացնելու և տունկերը վնասելու հետևանքով պատճառված վնասը ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից և քաղաքացիներից բռնագանձելու մասին.
17) օտարերկրյա դատարանների վճիռները` օրենքով նախատեսված դեպքերում.
18) բնակելի տարածությունը ինքնագլուխ զբաղեցրած կամ փլուզման սպառնալիքի տակ գտնվող տներում բնակվող քաղաքացիներին վարչական կարգով վտարելու մասին դատախազի որոշումները: Դատախազի որոշումը հարկադիր կատարվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և սույն օրենսգրքով նախատեսված կանոններով:
(28.05.80, 05.12.85, 26.03.86, 06.04.88 խմբագրությամբ)