Հոդված 277. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏԻՐՈՂԻՑ ԴԻՄՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Հոդված 277. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏԻՐՈՂԻՑ ԴԻՄՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Թերթում հայտարարություն տալու օրից երեք ամսվա ժամկետում փաստաթուղթը տիրողից դիմում ստացվելու դեպքում դատարանը փաստաթուղթը կորցնող անձի կողմից տրված դիմումը թողնում է առանց քննության և ժամկետ է սահմանում, որի ընթացքում փաստաթուղթը տվող հիմնարկին արգելվում է այդ փաստաթղթով վճարումներ և հանձնումներ կատարելը; Այդ ժամկետը չպետք է անցնի երկու ամսից:
Դատարանը միաժամանակ բացատրում է խնդրատուին նրա իրավունքը` փաստաթուղթը պահանջելու մասին ընդհանուր կարգով հայց հարուցելու փաստաթուղթը տիրողի դեմ, իսկ փաստաթուղթը տիրողին բացատրում է նրա իրավունքը` դիմողից այն վնասները բռնագանձելու մասին, որ հասել է նրան ձեռք առնված արգելիչ միջոցների հետևանքով:
Այս հոդվածում նշված հարցերի վերաբերյալ դատարանի որոշումների դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: