Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 387. ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 387. ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

Աճուրդը չկայացած հայտարարելու դեպքում պահանջատիրոջը իրավունք է վերապահվում հայտարարելու, որ շենքն իրեն է թողնվում սկզբնական գնահատության գումարով:

Եթե այդպիսի հայտարարություն չի ստացվել, դատական կատարածուն աճուրդը չկայացած հայտարարելուց հետո ոչ շուտ, քան տասն օրից նշանակում է կրկնաճուրդ: Կրկնաճուրդը հայտարարվում է և տեղի է ունենում առաջին աճուրդի համար սահմանված կանոնների պահպանմամբ, բայց սկսվում է գնահատության կամ առաջին առաջարկված գումարից:

Կրկնաճուրդը չկայացած հայտարարելու և վաճառվող շենքը իրեն թողնելուց պահանջատիրոջ հրաժարվելու դեպքում շենքի վրա դրված արգելանքը վերացվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։