ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 49. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 49. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Քաղաքացիական գործով ապացույցներ են համարվում ամեն տեսակ փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով դատարանը պարզում է կողմերի պահանջներն ու առարկությունները հիմնավորող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, և գործը ճշտությամբ լուծելու համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները:
Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` կողմերի և երրորդ անձանց բացատրություններով, վկաների ցուցմունքներով, գրավոր ապացույցներով, իրեղեն ապացույցներով և փորձագետների եզրակացություններով: