Հոդված 238.7. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԳԱՆԳԱՏԻ ԱՌԹԻՎ
Հոդված 238.7. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԳԱՆԳԱՏԻ ԱՌԹԻՎ
Գանգատի քննության արդյունքներով դատարանը վճիռ է կայացնում:
Դատարանը, գտնելով որ պաշտոնատար անձի գանգատարկվող գործողությունները ապօրինի են, վճիռ է կայացնում գանգատի հիմնավորվածության և քաղաքացու իրավունքի թույլ տրված խախտումը վերացնելու` համապատասխան պաշտոնատար անձի պարտականության մասին:
Դատարանը, պարզելով, որ գանգատարկվող գործողությունները կատարվել են օրենքին համապատասխան, պաշտոնատար անձի լիազորությունների սահմաններում և քաղաքացու իրավունքը չի ոտնահարվել, վճիռ է կայացնում գանգատի բավարարումը մերժելու մասին:
Գանգատի առթիվ դատարանի վճիռը օրենքի կամ այլ նորմատիվ ակտի թույլ տրված խախտումները վերացնելու համար ուղարկվում է այն պաշտոնատար անձին, որի գործողությունները գանգատարկվել էին, կամ էլ ենթակայության կարգով վերադաս մարմնին կամ պաշտոնատար անձին:
(լրաց. 25.07.88 թ.)