ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՉՆԱԳՐԵՐ
Հոդված 108. ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ
Հոդված 108. ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ
Ծանուցագիրը ուղարկվում է փաստով կամ ցրիչների միջոցով: Ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնելու ժամանակը նշվում է հանձնվող ծանուցագրի վրա և դատարանին վերադարձվող նրա երկրորդ օրինակի վրա:
Դատավորը կարող է գործին մասնակցող անձի համաձայնությամբ անձամբ նրան տալ ծանուցագիրը` գործով տեղեկացվող կամ կանչվող ուրիշ անձի հանձնելու համար: Այն անձը, որին դատավորը հանձնարարել է տանելու ծանուցագիրը, պարտավոր է դատարանին վերադարձնել նրա երկրորդ օրինակը, ծանուցագիրը ստանալու մասին հասցեատիրոջ ստորագրությամբ: