Հոդված 156. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ` ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 156. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ` ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Գործին մասնակցող անձերից կամ ներկայացուցիչներից որևէ մեկի դատական նիստին չներկայանալու դեպքում, եթե ծանուցագրերը, հեռագիրը կամ հեռախոսագիրը նրանց հանձնելու վերաբերյալ տեղեկություններ չկան, դատարանը հետաձգում է գործի քննությունը:
Եթե գործին մասնակցող անձերից կամ ներկայացուցիչներից որևէ մեկը, որը պատշաճ ձևով ծանուցված է եղել դատական նիստի ժամանակի և տեղի մասին, դատական նիստին չի ներկայացել դատարանի կողմից հարգելի համարված պատճառներով, դատարանը հետաձգում է գործի քննությունը: Իսկ եթե չներկայանալու պատճառների մասին տեղեկություններ չկան կամ դատարանը չներկայանալու պատճառները հարգելի չի համարում, գործը կարող է քննվել չներկայացած անձի բացակայությամբ:
Այն դեպքերում, եթե գործին մասնակցող անձինք և ներկայացուցիչները անհարգելի պատճառներով չեն ներկայանում դատական նիստի, որոնց բացակայության հետևանքով գործի քննությունը հետաձգվել է, դատարանն իրավունք ունի նրանց նկատմամբ, ինչպես նաև ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության այն պաշտոնատար անձի նկատմամբ, որի մեղքով չի ապահովվել ներկայացուցչի ներկայանալը դատական նիստին, նշանակել տուգանք մինչև 30 դրամի չափով:
Եթե դատախազը կամ փաստաբանը չի ներկայանում առանց հարգելի պատճառների, ապա այդ մասին դատարանը հաղորդում է համապատասխանորեն վերադաս դատախազին կամ փաստաբանների կոլեգիայի նախագահությանը:
(27.02.85, 01.03.85 խմբագրությամբ)