ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 376. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼԸ
Հոդված 376. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼԸ
Բռնագանձումը բնակելի շենքի վրա տարածելիս դատական կատարածուն պարզում է շենքի պատկանելությունը պարտապանին, շենքի իրական արժեքը, շենքի վրա արգելանք դրված լինելը և նրա վրա ընկնող ծանրաբեռնումները:
Հավաստիանալով, որ շենքը պատկանում է պարտապանին, դատական կատարածուն, նայած բռնագանձման չափին, վերգրի մեջ է մտցնում ամբողջ շենքը կամ նրա մի մասը, արգելանք է դնում նրա վրա և արգելանքը գրանցելու մասին առաջարկություն է ուղարկում պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին, ինչպես նաև այդ մասին հաղորդում է շենքի գտնվելու վայրի նոտարական գրասենյակին:
Գրավ դրված շենքի վրա արգելանք դնելու մասին դատական կատարածուն անհապաղ տեղեկացնում է գրավառուին:
(28.05.80 խմբագրությամբ)