Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 174. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 174. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

Գրավոր ապացույցները կամ զննության վերաբերյալ սույն օրենսգրքի 51 և 57 հոդվածներով և 140 հոդվածի 11-րդ կետով նախատեսված կարգով կազմված արձանագրությունները հրապարակվում են դատական նիստում և ներկայացվում գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչներին, իսկ անհրաժեշտության դեպքերում` փորձագետներին և վկաներին: Դրանից հետո կարող են բացատրություններ տալ գործին մասնակցող անձինք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։