Հոդված 390. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԱՍՏԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 390. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԱՍՏԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումները ու հասարակական այլ կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները պարտավոր են դատական կատարածուի պահանջով և նրա նշանակած ժամկետում պատասխան տալ այն մասին, թե աշխատում է արդյոք նրանց մոտ պարտապանը և որքան է նրա ամսական վաստակի չափը: Այդ նույն կարգով դատական կատարածուն տեղեկություններ է պահանջում պարտապանի հեղինակային իրավունքը, հայտնագործության իրավունքը, գյուտի իրավունքը և ռացիոնալիզատորական առաջարկությունը օգտագործելու համար նրան հասանելիք վարձատրության մասին:
Ալիմենտ վճարող անձը պարտավոր է երեք օրվա ընթացքում դատական կատարածուին հաղորդել իր աշխատանքի կամ բնակության վայրը փոխելու մասին, ինչպես և լրացուցիչ վաստակի մասին (համատեղության կարգով կատարած և այլ աշխատանքի համար): Նշված տեղեկություններն անհարգելի պատճառներով չհայտնելու դեպքում դրանում մեղավոր անձը կարող է տուգանքի ենթարկվել սույն օրենսգրքի 406 հոդվածով սահմանված կարգով ու չափով:
(14.08.68, 28.05.80. խմբագրությամբ)