Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. ԳՈՐԾԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. ԳՈՐԾԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Դատարանը պարտավոր է գործերը լուծել ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների օրենքների, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության, միութենական և ինքնավար հանրապետությունների գերագույն խորհուրդների նախագահությունների հրամանագրերի, ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների պետական կառավարման բարձրագույն մարմինների որոշումների հիման վրա:

Դատարանը կիրառում է նաև այն ակտերը, որ հրատարակել են պետական իշխանության և կառավարման մյուս մարմինները իրենց վերապահված իրավասության սահմաններում: Դատարանը օրենքին համապատասխան կիրառում է օտարերկրյա իրավունքի նորմաներ:

Վիճելի հարաբերությունը կարգավորող օրենք չլինելու դեպքում դատարանը կիրառում է միանման հարաբերությունները կարգավորող օրենքը, իսկ այդպիսի օրենք չլինելու դեպքում դատարանը ելնում է խորհրդային օրենսդրության ընդհանուր սկզբունքներից և իմաստից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։